-
01.12.2015|
13:10
Նոյեմբերի 30-ին և լույս դեկտեմբերի 1-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
-
01.12.2015|
10:47
«Խորենացի. ազգային և հոգևոր արժեքների ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից նկարահանվել է 20-30 րոպեանոց 11 տեսաֆիլմ, որոնք պատմում են Արցախյան պատերազմի մեր հերոսների, նրանց սխրանքի մասին։
-
30.11.2015|
10:09
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ավիախումբը սխալմամբ խախտել է Իսրայելի օդային տարածքը՝ իսրայելական զորքի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների տարածքում:
-
30.11.2015|
10:05
Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուսական ինքնաթիռի ոչնչացման միջադեպն ընդամենն ընդգծում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար կայուն դաշինքի ձևավորման խնդիրները՝ ասել է Արևմտյան Անգլիայում Բրիստոլի համալսարանի ավագ դասախոս Գյունտեր Վալցենբախը:
-
29.11.2015|
16:15
Թուրքիայում Դիարբեքիր քաղաքում օրը ցերեկով արձակված կրակոցներից մահացել է հայտնի քրդամետ իրավապաշտպան Թահիր Էլչին:
-
28.11.2015|
19:50
Իրաքցի քաղաքական ու հասարակական գործիչ Մուվաֆակ ալ-Ռուբային հայտարարել է, որ Թուրքիան աչք է փակում ԴԱԻՇ-ի նավթի մաքսանենգության վրա։
-
28.11.2015|
19:47
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման դեպքին և ռուս-թուրքական հարաբերություններին:
-
28.11.2015|
19:44
Նոյեմբերի 24-ին Սու-24 ինքնաթիռը խփելուց հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև գործող «թեժ գծի» աշխատանքը դադարեցվել է՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
-
28.11.2015|
13:13
Թուրքական ռազմաօդային ուժերը ռուսական Սու-24 ինքնաթիռը դիտավորյալ չեն ոչնչացրել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բայբուրթ քաղաքում ելույթի ժամանակ:
-
28.11.2015|
13:10
Հայ - լիբանանյան ռազմական համագործակցության շրջանակում նոյեմբերի 25-28-ին Լիբանանում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: